Հատկացվել են հումանիտար օգնության դեղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հետևյալ դեղերը.
Հակագերճնշումային- “Ատենոլոլ 100մգ”,”Բենազեպրիլ հիդրոքլորիդ 10մգ”, “Էնապ ՀԼ” “Լիզինոպրիլ 10/12.5մգ, 10մգ, 20մգ”
Փորլուծության դեմ -“Իմոդիում (Լոպերամիդ) 2մգ”
Հակախոլեստերինային – “Լովաստատին” 10մգ, Սիմվաստատին 20մգ
Հակաբիոտիկ- “Մինոցիկլին հիդրոքլորիդ 90մգ”, “Կլարիտրոմիցին 500մգ”
Հակադիաբետիկ- “Ակտոս (Պիոգլիտազոն) 15մգ”, “Գլիպիզիդ 10մգ, 5մգ”, “Մեթֆորմին հիդրոքլորիդ 500մգ, 1000 մգ”
Հակաագրեգատային- “Պլավիքս(Կլոպիտոգրել) 75մգ”, “Վարֆարին 1մգ, 2մգ”
Հակացնցումային – “Տոպիրամատ 50մգ” և այլն:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված, իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Մարդասիրական օգնության ճանապարհով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն, և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Նհրամանի 5-րդ կետի համաձայն՝ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների`անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: Այս մասին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:  
 




Լրահոս