Ինչպես ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, այսօր Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարի փակ հանդիպումը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ:
ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել ԱԺ մի քանի պատգամավորների հետ, ովքեր սակայն տարբեր պատճառաբանություններով չցանկացան նշել քննարկման առարկան:
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, պարզապես, նշեց, որ ուրախ է, որ օրենսդիր եւ գործադիր մարմինների նման հանդիպումներ են կազմակերպվում: