«Հիմա կարեւոր է խուսափել Ղարաբաղում նոր զոհերից: Մոսկվայի համար հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղում զինադադարի ցանկացած խախտում կանգնեցնելն է՝ մշակելով դրա համար գործնական մեխանիզմներ»,- այսօր «РИА Новости» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դեռ 5 տարի առաջ են իրենց համաձայնությունը տվել:
«Նրանք կողմ արտահայտվեցին դեպքերի հետաքննման, վստահության ամրապնդման նման մեխանիզմի ստեղծմանը: Հանձնարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել այդ հարցով եւ ներկայացուցիչները առաջադրեցին զանազան տարբերակներով նման ծրագիր, սակայն ցավոք 2012 թվականի այդ փուլից այն կողմ գործը առաջ չգնաց: Իսկ այժմ մենք ուզում ենք, որ կողմերը դրան վերադառնան. ԵԱՀԿ-ի գերմանական ներկայացուցչությունը ցանկանում է ակտիվություն դրսեւորել այս հարցում եւ մենք ողջունում ենք դա»: