Վիրավորված զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աջքի վիրահատությունը:
Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:

Նշենք, որ վիրավորի մյուս` աջ աջքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:




Լրահոս