Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ մասնակցությամբ ԼՂ հարցով հանդիպում. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Պլանավորում ենք, որովհետև գործը նման բարձր ուշադրություն է պահանջում: Մոտակա շփումը, երևի թե, շուտով կհամաձայնեցնենք: Բնականաբար, համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Այս աշխատանքը նման կոլեկտիվ ֆորմատ է պահանջում»,­ ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպում մոտ ժամանակներս:




Լրահոս