Հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 27-ին, ժամը 13.45-ին, Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 115 շենքի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ եւ 137 հոդվածի /Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/  1-ին մասի մեղադրանքով: Սեյրան Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:




Լրահոս