
Այսօր Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է ամենամյա “Տոմատինա” փառատոնը՝ լոլիկներով մարտը: Ավանդույթի սկիզբը դրվել է 1945-ին և անցկացվում է ամեն տարի օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը: “Տոմատինա” փառատոնը տևում է մեկ շաբաթ և իր մեջ ներառում ավանդական տոնավաճառ, շքերթներ երաժշտական համարներ, պարեր և հրավառություն: Ամեն տարի փառատոնին մասնակցելու համար Բունյոլ քաղաք են գալիս հազարավոր իսպանացիներ և զբոսաշրջիկներ: Սովորաբար մարտերի ընթացքում օգտագործվում է ավելի քան 100 տ լոլիկ: