
“ՎԱԶ-21043” մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Մասիսի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: