«Անալիտիկ» կայքի ձերբակալված տնօրենն իր հետ համագործակցած պաշտոնյաների անուններ է թվարկելու. ներիշխանական լուրջ աղմուկ է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակցին: Նրանք մեղադրվում են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ: Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն է սկսվել:

Բանն այն է, որ դեպքը բացահայտել է ոստիկանությունը եւ ամբողջական փաթեթով այն տրամադրել է ՀՀ քննչական կոմիտեին, որն էլ երեկ սկսել է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործը պահանջել է հանձնել իրեն: Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը: Իսկ այս պատմությունը կարող է հեռու գնացող զարգացումներ ունենալ: Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել է, եւ որոնք իրեն ուղղորդել են: Այլ կերպ ասած՝ այս գործը կարող է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս