Կողմնորոշվեք՝ կողմ եք, թե դեմ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօր գումարվելիք նիստում, ի վերջո, պետք է պարզվի՝ գործադիրի եզրակացությունը ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական է, թե բացասական: Բանն այն է, որ չնայած կառավարության նիստի օրակարգում հարցն ընդգրկված է, եւ առկա է արձանագրային որոշման նախագիծ, որով հավանություն է տրվում կառավարության եզրակացությանը` նշված նախագծի վերաբերյալ, սակայն բուն եզրակացությունը, որպես այդպիսին, բացակայում է:

Կառավարության` խորհրդարանի նախագահին հասցեագրված գրությունում օրինագծի վերաբերյալ ընդամենը ասվում է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: Բայց լավ կլինի, եթե ՀՀ կառավարությունը, ի վերջո, հստակ ասի՝ իրենց կարծիքը նախագծի վերաբերյալ դրական է, թե բացասական»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս