Մահացել է Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Միշա Ստեփանյանը, ով 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի “Հանրապետական” խմբակցության պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
Միշա Ծնվել է 1949թ. փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: 1976թ. ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
1968-1970թթ. ծառայել է բանակում
1976թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում` որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ
1977-1989թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ
1989-1997թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն
1997-2001թթ.` “Հայգորգ” միավորումում` գլխավոր տնօրեն, 2001-2007թթ.` “Արմեն-Կարպետ” ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենը
tert .am