Կառավարությունը հավանության արժանացրեց ԼՂՀ ճանաչման նախագծի եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը դրական եզրակացություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եզրակացությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որն այս հարցը կներկայացնի նաև Ազգային ժողովում:

Նշենք, որ նման նախագծով հանդես էին եկեկ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն եւ Զարուհի Փոստանջյանը: Վերջինս այսօր ներկա էր կառավարության նիստին, սակայն խոսելու հնարավորություն չունեցավ:
Ընդգծենք, որ կառավարության եզրակացությունից այդպես էլ պարզ չի դառնում` գործադիրը կողմ է նախագծին, թե ոչ:




Լրահոս