
Մայիսի 10-ին, ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Կառավարության այսօրվա նիստում նման առաջարկությամբ հանդես եկավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում` «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու հարցը: