
Սիրիայի տարածքից արձակված երկու հրթիռ ընկել է Թուրքիայի Քիլիս քաղաքի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ռումբերից մեկն ընկել է Յաշար Աքթուրք թաղամասում, ինչի հետևանքով վնասվել են մեծ թվով ավտոմեքենաներ, կոտրվել են տների ապակիներ, նախնական տվյալներով` վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը` ոստիկան: Մյուս հրթիռի ընկնելու հետևանքով վնասներն ավելի փոքրածավալ են եղել