Սպանված մատուցողուհու բնակարանում այլեվ ոչ ոք չի բնակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 20ա շենքի բնակարանում, որտեղ այս տարվա մայիսի 8-ին սպանվել էր 23-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանը, այլեւս ոչ ոք չի բնակվում: Նշենք, որ Մարիամն այդ բնակարանում ապրում էր վարձով իր ընկերուհու եւ վերջինիս մոր հետ: “Ժողովուրդ”-ին հաջողվեց պարզել, որ բնակարանի սեփականատերը հանրապետությունում չէ եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: “Բնակարանը դեպքից հետո մի քիչ վերանորոգվել է, սակայն այդ դեպքից հետո ոչ ոք այդտեղ չի ապրում, ու անգամ գիտենք, որ բնակարանը էլ վարձով չեն տալու եւ պատրաստվում են վաճառել”,-ասաց բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ մատուցողուհու սպանության կասկածանքով կա ձերբակալված` 25-ամյա Դավիթ Թամրազյանը:




Լրահոս