ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձն է: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին իսկ նստաշրջանում ընդունեց այդ փաստաթուղթը` հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Վստահաբար կարելի է պնդել, որ սա մեր նորագույն պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկն է, որի տրամաբանական արդյունքը եղավ դարեր առաջ կորսված պետականության նվաճումը` 1991-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը: Չնայած օրվա խորհրդին՝ ցավով պետք է արձանագրել, որ օգոստոսի 23-ը մեզանում ըստ արժանվույնս չի գնահատվում, իսկ շարքային  քաղաքացու համար այն սովորական օրերից մեկն է: Իսկ դա հետեւանք է 1998թ. պետական հեղաշրջումից հետո իշխանության եկած ուժերի համառ ջանքերի, երբ արժեզրկվեցին ու վարկաբեկվեցին անկախության գաղափարը, պետությունն ու քաղաքացին:  Այնինչ պետք է հիշել, որ անկախության արժեքը ոչ թե դրոշն է, հիմնը եւ զինանշանը, այլ առաջին հերթին ՀՀ քաղաքացին:




Լրահոս