
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է մարզերում գտնվելու ժամանակ այցելել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
«Մենք պայմանավորվածություն ունեինք բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որպեսզի ամիսը մեկ անգամ այցելեն մարզեր: Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում ու պետք է սկսեն այցելել: Նաև առաջարկում եմ, որ տվյալ բնակավայրում, քաղաքում, մարզում լինելուց՝ անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալու նրանց սոցիալական խնդիրներին: Եթե հարց կլինի՝ դրանք բարձրացրեք կառավարությունում, որպեսզի կքննարկենք»,- ասել է վարչապետը: