ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Ձորաստան համայնքում միայն ծերացող ընտանիքներ են ապրում, իսկ երիտասարդները տարիներ առաջ հեռացել են գյուղից ու այլեւս չեն վերադարձել: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Ավետիս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ բնակիչների թիվը 64 է, իսկ դպրոցի աշակերտ գյուղը չունի. «Դպրոցի շենք էլ չկա: Մեր գյուղը ծերացած է, եւ միջին տարիքի բնակիչն էլ 75 տարեկան է: 36 երիտասարդ ընտանիք այս պահին Սանկտ-Պետերբուրգում է: Ինչի՞, հանրապետության վիճակը մեր գյուղի նմա՞ն չէ: Ամբողջ հանրապետությունն է այսօր հայաթափվում, ինչի՞ մասին է խոսքը: Նախկինում զարմանում էի, բայց հիմա ոչ: Գյուղի ամենաերիտասարդ ընտանիքը ես եմ, ես էլ 50 տարեկան եմ, երեխաներս էլ արդեն ուսումն առած եւ գյուղից էլ հեռու են ապրում»: «Ժողովուրդ»-ի հարցից, թե երբ է ծնվել վերջին երեխան, համայնքապետը զարմացավ. «Արդեն չեմ հիշում…»:




Լրահոս