«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում կալանավորվել է 32-ամյա Այբեք Սաիդովը, ով մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացրած ոտնձգության մեջ:
Սաիդովը բերման էր ենթարկվել մայիսի 2-ին: Նա դիմադրություն էր ցույց տվել, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել: Բնակարանի խուզարկման ժամանակ հայտնաբերվել էր 2 «Կալաշնիկով» տեսակի հրազեն:
Սաիդովը միջինասիական երկրներից մեկի քաղաքացի է. նրան և իր մի քանի այլ համերկրացիների կասկածում են Մոսկվայում մայիսյան տոներին ահաբեկչության նախապատրաստման մեջ եւ շուտով մեղադրանք են առաջադրելու:
«Այժմ կալանավորված է միջինասիական երկրների քաղաքացիների մի խումբ, որը Մոսկվայում պլանավորում էր ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի եւ Սիրիայի տարածքում գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների առաջնորդների պատվերով»- տեղեկացնում է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը:
Նրանց մոտ հայտաբերվել են ինչպես պայթուցիկ սարքեր, այնպես էլ այլ զինամթերքներ: Կալանավորվածները ինքնախոստովանական ցուցմունք են տվելօ: