Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ընդլայնման գործում ու երախտագիտություն հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախին մշտապես սատարելու համար: