
Մենք մի քանի անգամ նայել ենք Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ տեսանյութը, և բարձրաձայն հայհոյանք այդտեղ չենք լսել: Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նա ընդգծեց, թե այսպես թե այնպես եկել են այն եզակացության, որ ակնհայտ, աներկբա հայտարարություն չի եղել, քանի որ հայհոյանքի այդ մասն արձանագրված չէ:
«Բայց մենք գտնում ենք, որ Փայլակ Ֆահրադյանը ևս չի պահպանել կոռեկտությունը, բայց գտնում ենք նաև, որ պատգամավորը պետք է հարգալից վերաբերվի բոլոր այն մարդկանց հետ, ում հետ շփվում է», – նշեց նա: