
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մայիսի 5-ին ականապատված ավտոմեքենա են պայթեցրել Էլ Մուհրիմ Էլ Ֆաուքանի քաղաքում, որը գտնվում Է Հոմսից 45 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Ինչպես հայտնել Է նահանգի նահանգապետ Թալյալ ալ Բարազին, պայթյունից հետո հրապարակում հավաքված բազմության մեջ մոտոցիկլետով մխրճվել Է երկրորդ ահաբեկիչը:
Նա գործի Է դրել եւս մեկ պայթուցիկ սարք: Նահանգապետի տեղեկությունների համաձայն՝ «կրկնակի ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը շարունակում Է աճել: «Այս պահի դրությամբ զոհվել Է 12 խաղաղ բնակիչ, առնվազն 40-ը վերքեր են ստացել», ընդգծել Է ալ Բարազին: Նրա խոսքով՝ ահաբեկիչները հարձակումը կատարել են առավոտյան, երբ հրապարակում երթուղային տաքսիներ նստող բազմաթիվ սովորողներ ու պետական ծառայողներ են եղել: Հասցվել Է նաեւ նյութական վնաս:
SANA լրատվական գործակալության տեղեկություններով՝ ԻՊ-ի ելուզակները պարբերաբար Հոմսի (Դամասկոսից 165 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա բնակավայրերի խաղաղ բնակիչներին գնդակոծում են ռեակտիվ սարքերից եւ ականանետներից: «Վերջին ժամանակներս նրանց զոհ են դարձել տասնյակ մարդիկ, ներառյալ կանայք ու երեխաներ»,նշում Է SANAն, -հաղորդել Է ՏԱՍՍ-ը: