Այս տարվա սկզբին հայտարարվեց, որ կառավարությունը պաշտոնական գործուղումների համար ավիատոմսեր ձեռք բերելիս պետք է միջոցները խնայողաբար օգտագործի: Սակայն իրականությունը շարունակում է նույնը մնալ:
Այսպես՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը փետրվարի 9-ին ստորագրված պայմանագրով «Ռետրո Ֆիլինգս» ընկերությունից գնել է 3 ավիատոմս Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար: Ավիատոմսերից երկուսը եղել են էկոնոմ կարգի, մեկը` բիզնես: Ընդհանուր պետբյուջեից ծախսվել է 971 հազար դրամ: Առաձին տոմսերի գները նշված չեն, սակայն նշենք, որ բիզնես կարգը սովորաբար էկոնոմից առնվազն կրկնակի թանկ է լինում: Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ ծախսված գումարի կեսից ավելին միայն բիզնես կարգի տոմսի համար է վճարվել: