«Չկա որեւէ քաղաքական ուժ, եթե, իհարկե, այդ ուժը ստախոս չի, որ հայտարարի, թե կկարողանա ժողովրդին կերակրել: Ժողովուրդն ինքն իրեն կերակրում է»:
Գալուստ Սահակյանի մտքի հերթական արգասիքը իրեն երկար սպասեցնել չտվեց: Փաստորեն, եթե ժողովուրդը պետք է ինքն իրեն կերակրի, այսքանից հետո ընդամենը մեկ հարց է առաջանում` իսկ ինչի՞ համար են ընդհանրապես պետությունը, իշխանությունները, քաղաքական ուժերը, այդ թվում` ՀՀԿ-ն, որ այսօր իրեն նույնացրել է պետության հետ: Թե՞ նրանք միայն ժողովրդին աշխատեցնելու, հարստահարելու եւ թալանելու համար են: Թեեւ` եթե անկեղծ լինենք, ապա Գալուստ Սահակյանը որեւէ նոր բան չի ասել. նա պարզապես բարձրաձայնել է իշխանությունների ներսում առկա իրական տրամադրությունները` բացահայտելով պետական գաղտնիք: