Վերաքննիչը մերժեց քննչական կոմիտեի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ այս տարվա ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առիթով հարուցված քրեական գործով զարգացումները շարունակվում են:

Ինչպես հայտնի է՝ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանը ստորագրությամբ ազատ է արձակվել եւ ուղարկվել «Նուբարաշեն» հոգեբուժարան՝ բուժման: Սակայն, պարզվում է, ՀՀ քննչական կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայում Ռոբերտ Քոչարյանի առջեւ արդարանալու համար:

Պարզվում է՝ քննչական կոմիտեն Մուրադյանին ազատ արձակելու մասին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, եւ այստեղ այսօր քննվելու է այդ բողոքը: Ասել է, թե քննչական կոմիտեն ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ առարկա նետած անձը կարող է ազատության մեջ մնալ:

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչության բողոքը՝ ասել է, թե՝ Ռոբերտ Քոչարյանի տան վրա նռնակ նետողը չի կալանավորվի:




Լրահոս