Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սուրեշ Բաբուին պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը, և անհրաժեշտ է համարել շարունակել ակտիվ աշխատանքը տնտեսական փոխգործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու համար:

Hndkastani despan2

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ բարեկամական կապերի սերտացման ուղղությամբ: Սուրեշ Բաբուն նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը, և որպես Հայաստանի բարեկամ կշարունակի իր նպաստը բերել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցներն ամփոփել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության ոլորտներում իրականացվող հայ-հնդկական համատեղ ծրագրերի ընթացքն ու արդյունքները և մտքեր փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման շուրջ: Երկուստեք կարևորվել են տնտեսական կապերի շարունակական աշխուժացմանն ուղղված քայլերը և, մասնավորապես, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, գործարար համաժողովների պարբերական անցկացումը:




Լրահոս