Մանրամասներ Կառավարությունում քննարկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում այսօր քննարկվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորների ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ներկայացրել է նախագծի ընթացքը:

Այսպես, այն դեպքերում, երբ օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավորներինն է, ապա նախագիծն ուղարկվում է ՀՀ կառավարություն՝ դրա մասին եզրակացություն ստանալու համար: Կառավարությունը քննարկում է պատգամավորների հեղինակած նախագիծն ու այդ մասին ընդունում որևէ եզրակացություն (տվյալ դեպքում ընդունված եզրակացությամբ հավանություն չի տրվել):

Եզրակացությունն ընդունելուց հետո նույն եզրակացությունն ուղարկվում է Ազգային ժողով. ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Կառավարությունն ուղարկում է ոչ թե օրենքի նախագիծը, քանի որ Կառավարությունը դրա հեղինակը չէ, այլ միայն իր եզրակացությունը:

Իսկ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, քանի որ դրա հեղինակները հենց Ազգային ժողովի պատգամավորներն են: Նշված նախագծի հետագա ճակատագիրը որոշվում է «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքով, ըստ որի, նախագիծը պետք է 30-օրյա ժամկետում քննարկվի համապատասխան գլխադասային հանձնաժողովում (տվյալ դեպքում` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով) ընդունվի եզրակացություն, որից հետո տեղ գտնի ՀՀ ԱԺ լիագումար՝ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: Կանոնակարգն Ազգային ժողովին թույլատրում է ընդունել երեք որոշումներից մեկը՝ ընդգրկել օրակարգ, հետաձգել, մերժել:

Իսկ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի փոխանցմամբ` ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։




Լրահոս