
«ՈւԵՖԱ»-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 28-ին Միլանում: Կպայքարեն Մադրիդի «Ռեալ»-ը եւ «Ատլետիկո»-ն:
Մադրիդի «Ռեալ»-ը 14-րդ անգամ կխաղա Եվրոպայի գլխավոր ակումբային մրցարշավի եզրափակիչ փուլում: Թիմը չեմպիոնների լիգայի 4 եզրափակիչներից եւ ոչ մեկում պարտություն չի կրել:
Իսկ «Ատլետիկո»-ն արդեն 3-րդ անգամն է դուրս գալիս եզրափակիչ:
2014 թվականին չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում «Ատլետիկո»-ն պարտվել էր հենց «Ռեալ»-ին 4:1 հաշվով: