«Բարին էլ դա է». Էրդողանը մեկնաբանել է Դավութօղլուի հեռանալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալու մասին որոշումը:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Դա վարչապետի որոշումն է: Բարին էլ դա է»,- ասել է նա:

Ինքը` Դավութօղլուն, խոսելով կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, ասել է. «Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում: Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել: Պաշտոններից և ոչ մեկը ես չեմ խնդրել: Երևբէ դրանց համար քարոզչություն չեմ արել կամ այդ հարցով չեմ դիմել: Ամենաուժեղ մարդը նա է, ով խաղաղ է ինքն իր հետ: Երբեք չեմ պաշտպանել որևէ բան, որին չեմ հավատացել: Հետքայլ չեմ արել նրանից, ինչին հավատացել եմ»:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Այս մասին Դավութօղլուն հայտնել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:Դավութօղլուն հայտարարել է նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթհամագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունըշարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր:

Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետիպաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրիվարչապետի պաշտոնը:

Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայիանդամակցության, Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականներիհետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով:




Լրահոս