ՀԱՐՑ. Եթե գործատուն ունի հաշմանդամ աշխատող, ապա նա որեւէ արտոնությունից կարո՞ղ է օգտվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարությունը 2006թ. հուլիսի 13-ի թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները:
Որոշման նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է՝ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում զբաղվածության կենտրոններում հաշվառված՝
• հաշմանդամները,
• ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք,
• աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք,
• պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո,
• առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկները,
• երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,
• փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով: Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
աջակցության ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր օրերում անգամ հաշմանդամներն իրենց իրավունքներից ու արտոնություններից լիարժեք չեն կարողանում օգտվել, էլ ուր մնաց, թե այդ փաստը թույլ տա հաշմանդամ աշխատող ունեցող գործատուին պետությունից ստանալ որոշակի առավելություն: