![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/MIKA.jpg)
Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանն ազատվել է «Միկա» ակումբի նախագահի պաշտոնից: Ակումբի ղեկավարման պարտականությունները դրվել է գլխավոր տնօրեն Արմեն Պետիկյանի վրա: Փոփոխություն է տեղի ունեցել նաև մարզչական կազմում: Գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի փոխարեն մինչև ընթացիկ առաջնության ավարտն այդ պարտականությունները կկատարի Արմեն Շահգելդյանը: