ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նամակներ է ուղարկում տարբեր երկրների խորհրդարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ նամակներ ու տեղեկատվական նյութեր է ուղարկել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. – «Ուղարկված նամակներում նշվել է նաև, որ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման մարտահրավերներով, և ընդգծվել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու և բանակցային սեղանին վերադառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերով և թույլ չտա, որպեսզի խնդիրը դուրս գա խաղաղ կարգավորման հունից»:




Լրահոս