Ինչով են զբաղվում գործազուրկ դարձած ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու արդյունքում Արագածոտնի եւ Շիրակի մարզպետներ Սարգիս Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն իրենց պաշտոնները զիջեցին դաշնակցականներ Գաբրիել Գյոզալյանին եւ Հովսեփ Սիմոնյանին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իրենց պորտֆելները հանձնեցին դաշնակցական Արծվիկ Մինասյանին ու Լեւոն Մկրտչյանին: Բոլոր չորսն էլ մինչեւ օրս շարունակում են առանց պաշտոնի մնալ, այլ կերպ ասած՝ համալրել են գործազուրկների շարքերը:

«Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց պարզել, թե իրենց կուսակիցներին ինչու նոր պաշտոններ չեն տալիս: «Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պահով չեմ կարող ասել, դա հանրապետության ղեկավարության խնդիրն է, կադրային փոփոխություններ են: Նրանք այն մարդիկ են, որ կարող են օգտակար լինել մեր հանրությանը: Դա ժամանակի խնդիր է: Իսկ պարոն Աշոտյանը այսօր զբաղվում է կուսակցական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս