ՀՀԿ-ն Գյումրիի ընտրությունների վերաբերյալ որոշում է կայացրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում որոշվել է Գյումրի քաղաքի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով և թեկնածուով։ Այդ թեկնածուն ոչ այլ ոք, քան այսօր Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է, որը նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է։

Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ փորձեցինք ճշտել Սահակ Մինասյանից։ «Նման քննարկումներ՝ կուսակցության ներքին օղակներում, սկսել են դեռ տարեսկզբից, սակայն քաղաքական որոշում դեռ չկա»։ Երբ կլինի։ «Կարծում եմ՝ մեկ ամսից»,– ասաց ապագա «քաղաքապետացուն»։ Գյումրիում, սակայն, կարծում են, որ ՀՀԿ-ն, մեղմ ասած, հաջող թեկնածուի վրա չի կանգնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս