
“Ժողովուրդ” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել։
“Հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ թե Քրեական օրենսգրքի որ հոդվածների վրա է տարածվելու այն, դեռևս հայտնի չեն։ Տեղեկությունը պարզելու նպատակով “Ժողովուրդը” դիմել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին։
“Բոլոր նմանատիպ որոշումները պատշաճ կարգով և ժամանակին կտեղեկացվեն և հանրությանը, և ԶԼՄ-ներին։ Ներկայումս ես նման տեղեկատվություն չունեմ”,- ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում