«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի քանի օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով գրեթե ապաքրեականացվում է մաքսանենգությունը։ Սա նշանակալի իրադարձություն է տնտեսվարողների համար։
Խնդիրն այն է, որ մինչև հիմա այն ներմուծողները, որոնք ներկրումը իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նույնիսկ աննշան վրիպակներ էին ունենում, մաքսավորներին կարող էին առիթ տալ քրգործ հարուցել իրենց նկատմամբ, և դա նպաստավոր պայմաններ էր ստեղծում հատկապես փոքր ներկրողներից գումարներ շորթելու համար։ Հիմա այդ վրիպումները հայտնաբերելուց հետո մաքսավորները կարող են միայն ստիպել, որ ներկրողը ուղղի սխալը։ Ուշագրավ է, որ այս փոփոխությունը արվել է մեր օրենսդրությունը ԵՏՄ-ի հետ ներդաշնակեցման շրջանակներում միայն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։