Միքայել Մինասյանը որոշել է հնաբնակներին մահացու հարվածներ հասցնել նաեւ լրատվական դաշտով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի ձերբակալության պատմությունը երեկ արդեն, կարելի է ասել, առավել հասկանալի դարձավ: Այլեւս պարզ է, որ այս գործընթացը ներիշխանական հերթական «ռազբորկաների» մի մասն է: Իսկ ավելի կոնկրետ՝ իշխանության, այսպես կոչված, «երիտթեւը», կամ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը որոշել է հնաբնակներին մահացու հարվածներ հասցնել նաեւ լրատվական դաշտով: Իշխանության հնաբնակները մի վատ հատկություն ունեն` սիրում են մեկը մյուսի վրա պատվերներ տալ տարբեր կայքերում:

Վերջին տարիներին խնդիրը լուծել են հատուկ այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային կայքերի միջոցով: Իհարկե, բոլորն այդ մասին գիտեն, բայց մի բան է ենթադրելը, մեկ այլ, երբ այդ ամենը սկսում է քրեական գործի նյութերի տեսք ստանալ: Արդյունքում, այս օրերին բոլորը սրտատրոփ սպասում են, տեսնեն՝ իրենց «պատվերների» պատմություննե՞րն էլ ջրի երես դուրս կգան, թե՞ այս անգամ «կպլստան»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս