Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում այսօր՝ մայիսի 6-ին, ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը:
Հիվանդանոցից «Արցախպրեսս»-ին տեղեկացրին, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, հիվանդանոցում են մնալու մինչեւ մայիսի 12-ը:
«Երեխային անվանել են Անահիտ՝ հոր ցանկությամբ, երեխան ժամկետից 10 օր շուտ է ծնվել՝ նրա լույս աշխարհ գալուն սպասում էին մայիսի 17-ին»,-ասաց նա: