
“Մեր տեղեկություններով, մոտ ժամանակներս հետ է կանչվելու Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ով ԲՀԿ-ի՝ իշխող կոալիցիայում գտնվելու ժամանակ՝ 2009-ին, նշանակվել էր դեսպան։ Ժամանակին կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալը չազդեց Ադոնցի պաշտոնավարման վրա, սակայն նրա նախկին կուսակիցների “բացբերանությունն” ի վերջո իր գործն արեց։
Մեր աղբյուրը նշում է, որ Ադոնցին հետ կանչելու պատճառը ԲՀԿ-ականների՝ դիվանագիտական աշխարհի վերաբերյալ որոշ տեղեկություններ հրապարակելն է, որոնց արտահոսքը վերագրվել է Ադոնցին։ Խոսքն այն մասին է, որ որոշ ԲՀԿ-ականնեը հայտարարում էին, թե մեր դեսպանությունների աշխատակիցներն ուղեկցում են բարձրաստիճան պաշտոնյաների կանանց՝ տվյալ եվրոպական երկրում գնումներ կատարելիս”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: