Չորրորդ ինքնիշխանություն. Պապիկի են տուգանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն մի քանի օր է, ինչ Կոմիտաս 5 շենքի հարակից շենքերի բնակիչներին են այցելում ոստիկաններ, բողոքի ակցիաներին մասնակցող բնակիչների ցուցակներ են կազմում, ճնշումներ են գործադրում բնակիչների նկատմամբ։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “Իսկ երկու օր առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Կոմիտասի 5Ա շենքի թոշակառու մի պապիկ, որի նկատմամբ ոստիկանները 50 հազար դրամի վարչական ակտ են կազմել եւ ասել, որ նա այլեւս բողոքի ակցիաներին չմասնակցի, իսկ մասնակցելու դեպքում նրան “երեք տարվա կալանավորում է հասնում”։ Այս մասին երեկ մեզ պատմեց նույն շենքի բնակիչ Մուշեղը։ Նա նաեւ պատմեց, որ նախօրեին Երեւանի քաղաքապպետարանում հանդիպում է տեղի ունեցել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի հետ, որը լուսաբանելու համար բնակիչներին թույլ չեն տվել հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչների”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս