Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացի Ռուսաստանը լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ­ի համար. CNN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացի այն կարծիքին է, որ Ռուսաստանը լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման հրապարակված արդյունքները, որն անցկացրել են CNN հեռուստաալիքը եւ ORC հետազոտական ծառայությունը: Հարցման մասնակիցների 21 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը «լուրջ սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ­-ի համար, 40 տոկոսն այդ սպառնալիքը համարում է չափավոր, 22 տոկոսը՝ ոչ մեծ:

15 տոկոսն այն կարծիքին է, որ ՌԴ-ի կողմից իրենց երկրի համար ընդհանրապես վտանգ չկա: Ամերիկացիների առավել մեծ անհանգստությունն Է առաջացնում «Իսլամական պետությունը»: Խմբավորման կողմից վտանգի ամենաբարձր աստիճանը նշել է հարցվածների 73 տոկոսը: Չինաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-­ի կողմից «լուրջ սպառնալիք» է տեսնում հարցման մասնակիցների համապատասխանաբար 24 տոկոսը, 43 տոկոսը եւ 43 տոկոսը: Հարցումն այս տարվա ապրիլի 28-­ից մինչեւ մայիսի 1­-ը հեռախոսով անցկացվել է շուրջ հազար ամերիկացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 3 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:




Լրահոս