“Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ։ Ավելին, ինչպես “Ժողովուրդ” օրաթերթին հայտնի դարձավ Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել։ Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում և մեղադրանք առաջադրվում գործող դատախազին։ Քրգործի առիթը եղել է Գյումրու բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքը։
Դատախազի դեմ ՀՔԾ-ում քրգործ հարուցելու մասին լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որը, սակայն, ասաց. “Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում”։ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, պատճառաբանելով, որ իրեն զանգահարել ենք ուշ երեկոյան՝ոչ աշխատանքային ժամի, վկայակոչեց “Տեղեկատվության ազատության մասինե ՀՀ օրենքն ու ասաց, որ հարցն ուղարկենք գրավոր”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում