Զոհված 20-ամյա հերոսի նորածին դստեր վիճակը բավարար է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Օգնության Միության Ախուրյանի “Մոր և մանկան առողջության կենտրոն”-ում այսօր՝ մայիսի 6-ին առավոտյան ժամը 6:00-ին , ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: Մանկաբարձ-գինեկոլոգի տեղեկությամբ ծնվել է 2900գր. քաշով առողջ մանուկ: Երեխային անվանել են Անահիտ՝ հոր ցանկությամբ: Մոր և երեխայի վիճակը գնահատվում է բավարար:

Անուշ Օհանյանին այցելության էին եկել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր աշխատակազմով , առողջապահության և սոց ապահովության վարչության պետ Հ. Հովհաննիսյանը, Ախուրյանի համայնքապետ Ա.Իգիթյանը, ինչպես նաև ժամը 12:00- ին այցելեցին Գյումրու քաղաքապետարանի անձնակազմը:

DSC08794.

DSC08798

DSC08809.

DSC08813

Hrach_Galstyan_dustr_1

Hrach_Galstyan_dustr_2

Հիշեցնենք, որ Հրաչ Գալստյանը ծնվել է 1996թ-ի մարտի 20-ին Գյումրիում, 2011թ-ին ավարտել է N42 միջնակարգ դպրոցը , նույն տարին ընդունվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ավարտելուց հետո անցել է ծառայության Մատաղիս գյուղում, որից հետո ստացել է ավագ լեյտենանտ ի կոչում և ծառայել է Թալիշ գյուղում, որպես դասակի հրամանատար:

2015թ-ի մայիսին ամուսնացել է Թալիշ գյուղի բնակչուհի 1998 թ-ի ծնված Անուշ Օհանյանի հետ:

Ապրիլի 3-ին Հրաչ Գալստյանը հերոսի մահով զոհվել է նույն գյուղում:




Լրահոս