Մահացել է Արթիկ ՔԿՀ-ի պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անձնակազմը խորը կսկիծով հայտնում է ՀՀ ԱՆ “Արթիկ” ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Սերյոժայի Սարգսյանի անժամանակ մահվան լուրը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ ողջ անձնակազմը ցավակցում է  Վարդան Սարգսյանի հարազատներին եւ մտերիմներին` անժամանակ կորստի կապակցությամբ:
Վարդան Սերյոժայի Սարգսյանը ծնվել է 1956թ. ՀՀ Արթիկի շրջանի Հառիճ գյուղում:
1975-1997թթ. ծառայել  Զինված ուժերում:
1982թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ 1982թ.-ից մինչեւ 1991թ. աշխատել է ՀՀ ՆԳՆ ուղղիչ աշխատանքային գաղութների վարչությունում: 1991-1993թթ. իր հրամանատարությամբ գործող գումարտակը մասնակցել է Շահումյանի շրջանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Վերինշեն, Հայ-Բարիս, Կարաչինար) եւ Մարտակերտի շրջանի մարտական գործողություններին: 1994-2001թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
2002թ. աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ, 2009թ-ից` “Արթիկ” ՔԿՀ-ի պետի պաշտոնը:




Լրահոս