Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում տեղի ունեցավ ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղ ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկների, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերանների, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների խրախուսման և մեծարման արարողությունը:
Մինչ միջոցառումը սկսելը ներկաները ծաղիկներ խոնարհեցին ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ: Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով, հնչեցին պատերազմական, ռազմահայրենասիրական երգեր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան