Ռոման Ամոյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում և զրկվեց ուղեգիր նվաճելու հնարավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվեց թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները:

Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս