Էջմիածնում ազատամարտիկը զենք-զինամթերք է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, բաժին է ահազանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, ցանկանում է կամավոր զենք-զինամթերք հանձնել և դրանք թողնում է Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի կամրջի մոտ, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, ինքնաձիգ-ատրճանակ` իր փամփշտակալով, “ՌԳԴ-5”, “Ջ-1” և “Ֆ-1” տիպի 12 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի “ՈւԶՌԳՄ” 6 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի Կարաբինի 742, 5.45 մմ տրամաչափի 1.858, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 573 փամփուշտ, ծխարձակիչ 3 գլանակ, ծխային նռնակ, ինքնաձիգի 7 պահունակ, ինքնաձիգի պահունակի 3 սանր, “Մակարով” տիպի ատրճանակի պահունակ ինքնաձիգի 2 խլացուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս