ՈԱԱԿ տնօրենը` Կրթության միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում տեղի ունեցավ հայ-վրացական «Կրթության միջազգային ասոցիացիա» (IntAE)  հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը, ռազմավարական և գործողությունների պլանները: Կրթության միջազգային ասոցիացիայի նպատակներից է իրականացնել կրթության ոլորտի փաստաթղթերի, ուսումնամեթոդական նյութերի և մասնագիտական կարողությունների գնահատում,  իրականացնել հետազոտություններ կրթության ոլորտում և մասնագիտական ամսագրերի ու տեղեկատվական աղբյուրների միջոցով արդյունքները հասանելի դարձնել ոլորտի շահակիցներին, ապահովել սովորողների մասնագիտական կողմնորոշում և խորհրդատվություն, իրականացնել մասնագիտական զբաղվածության, կրթության շարունակության պայմանների և գործընթացների մշտադիտարկումներ և այլն:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի  տնօրեն Ռուբեն Թոփչյանը նորաստեղծ միջազգային կառույցի հիմնադիրներից է և  խորհրդի անդամ:

Հանդիպման մասնակիցները նաև քննարկեցին «Բարձրագույն կրթության որակ» խորագրով միջազգային գրախոսվող ամսագրի հրապարակմանն առնչվող հարցեր:

Միջոցառման երկրորդ օրը տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի իրազեկման համաժողով, որի ընթացքում ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգողներ Վարդուհի Գյուլազյանը և Արուսյակ Հարությունյանը ներկայացրեցին հիմնադրամի գործունեությունը և ձեռքբերումները ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՄԱՀԱԹՄԱ  ծրագրի շրջանակներում Հայաստանյան 4 բուհերում իրականացված  «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի  փորձաքննությանը, ինչպես նաև մասնակցությանը վրացական 4 բուհերում ծրագրային փորձաքննությանը:

MAHATMA–ն (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. բարձրագույն կրթության փոխակերպման առաջնորդների պատրաստում) եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է  խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ:




Լրահոս