Հայտնի են քառօրյա պատերազմում Ադրբեջանի իրական կորուստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180­-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, OSTKRAFT­-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցությունների սեղան: «Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երեւում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ­-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ­-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի»,- ­նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ­ի հնարավոր ճանաչումն է:

OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ եւ ԼՂ-­ի միջեւ, ինչի համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԼՂ-­ում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավ­արեւելյան եւ հյուսիս­արեւելյան ուղություններով հարձակում գործելու մեջ: Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ­-ի դեմ իր ագրեսիայի արդյունքում կրած կորուստի իրական չափը:

Meydan TV-­ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող եւ միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 1­5­-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1­5­-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ­1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:




Լրահոս