Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հնարավոր է լքի թիմը: «Daily Mail»-ը հայտնում է, որ հոլանդացին վատ հարաբերությունների մեջ է լոնդոնյան թիմի դարպասապահների մարզիչ Քրիստոֆ Լոլիշոնի հետ, որն էլ կարող է թիմը լքելու պատճառ դառնա:
Հարկ է նշել, որ անգլիական ակումբի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շտաբում ընդգրկելու է Լոլիշոնին: Հավելենք, որ Կուրտուան ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել՝ 5 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը: